ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ալիևն էքստազի մեջ է ընկնում՝ «զանգեզուրյան միջանցք» տերմինը լսելիս

Ալիևն էքստազի մեջ է ընկնում՝ «զանգեզուրյան միջանցք» տերմինը լսելիս
16.03.2026 | 12:47

Ադրբեջանը չի թաքցրել և չի թաքցնում, որ Հայաստանի հետ կապված այլ ծրագրեր ունի, որոնք գործող իշխանությունների ձեռամբ իրագործում են «սահող» եղանակով:

Արցախյան հակամարտությունը ոչ միայն փակված չէ, այլև Ադրբեջանը նոր հակամարտության թեմաներ է մշակում:

Նիկոլ Փաշինյանը հաջորդ սերնդին թողնում է ծանր ու բարդ հակամարտությունների շղթա, որոնք դեռ մի քանի տարի սառած վիճակում կլինեն, մինչև Ադրբեջանը կհամարի, որ իսկը նոր հակամարտության ժամանակն է:

Ասվածի կողմնորոշիչն այն է, որ Ալիևը էքստազի մեջ է ընկնում՝ «զանգեզուրյան միջանցք» տերմինը լսելիս:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ